Նիկոլ Փաշինյան. «Ելքը ուժային գործողություն չկիրառելու մեջ է» (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասում է, որ այնտեղ 26 հոգի է գտնվում, բայց դա չի նշանակում, որ այդքան են, գուցե ավելի շատ են: Հնարավո՞ր է նրանց հետ համաձայնության գալ: «Դա կախված է նրանից՝ արդյոք իշխանություններն ուզում են համաձայնության գալ, թե ուզում են դիմել ուժային մեթոդների, փաստ է, որ ուժային ճանապարհը կհանգեցնի զոհերի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը, որը երկու անգամ արդեն եղել է ՊՊԾ-ի շենքը գրոհողների մոտ: Երրորդ անգամ ոստիկանությունն արդեն նրան չի թողել մտնել Էրեբունի ՊՊԾ: Պարոն Փաշինյանը համոզված չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը իրավիճակի մասին ունի ամբողջական տեղեկատվություն: Ինքը վստահ չէ նաեւ, որ ՊՊԾ շենքում գտնվող ները նույնպես ամբողջական պատկերացում ունեն թե ինչ է կատարվում դրսում: Ուժային գործողություն իրականացնելն, ըստ նրա, նշանակում է վտանգի տակ դնել նաեւ ոստիկանության պետի տեղակալի եւ Երեւանի փոխոստիկանապետի կյանքը, նաեւ գործողություն իրականացնողների կյանքը: Նա ելքը տեսնում է ուժի կիրառում թույլ չտալու մեջ: «Սասնա ծռերի» տղաները նրան խոստացել են, որ իրենք ուժային գործողությունների չեն գնա, եթե ոստիկանությունն ինքը չգնա: