Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ են անմեղ մարդկանց հավաքում տանում, ինչի՞ համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
merine2

Այսօր Ազատության հրապարակում ընդվզող քաղաքացիների կողքին էր նաև դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Ինչո՞ւ են անմեղ մարդկանց հավաքում, տանում։ Ինչի՞ համար։ Որ բռնատիրություն է՝ գիտենք, որ բանդա է, զավթել է իշխանությունը, գիտենք։ Հիմա սկսել են արդեն ռեպրեսիաները»։ Տիկին Հովհաննիսյանը շեշտեց, որ մարդկանց չեն լսում, մարդկանց թույլ չեն տալիս խոսել, և իրենց համարում են իշխանություն։ Իսկ իշխանությունը նրա համար է, որ ժողովրդի ձայնը լսի։ «Սա այն բանդայի արածն է, որը զավթել է երկրում իշխանությունը, և անում է այս ապօրինությունները։ Ինքը՝ Սերժ Սարգսյանն ասում էր՝ գլխից պիտի բռնել, և շատ լավ կոմիքս էին արել. մատների արանքում իր գլուխն էին դրել։ Շատ լավ խորհուրդ էր ինքը տալիս, թե ում պետք է բռնել և ով է գլուխն այս ամենի. և՛ կոռուպցիայի, և՛ անարդարությունների, և՛ այն, որ մենք պետություն, պետականություն կորցնում ենք հիմա։ Բոլոր ոլորտներում իշխում է անօրենությունն ու գողությունը, ավազակությունը»։