Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակից. «Եկան, մարդկանց ոչխարի հոտի նման քշեցին տարան» (տեսանյութ)

Քաղաքականություն
13695234_1060787650625298_1043349638_n-1

Այս պահին Ազատության հրապարակում մարդ չկա, սակայն այն տեղում, որտեղ արդեն մի քանի ամիս տեղակայված էր «Նոր Հայաստան-Փրկության ճակատի» վրանը, դատարկ է: Երեւում են ջարդված վրանի հետքեր, տարածքն ամբողջությամբ աղբի մեջ է: Կան ձեռնոց, տղամարդու հողաթափեր, սննդի մնացուկներ, ջրի պլաստիկ շշեր եւ քարի կտորներ: «Ա1+»-ը հետաքրքրվեց այստեղ նստած մարդկանցից, թե ի՞նչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում քիչ առաջ, այստեղ նստած մարդկանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ քիչ առաջ ոստիկանական մի մեքենա եկավ այստեղ եւ վրանի նախկին տեղում հավաքվածներին բերման ենթարկեց: «Էդ մարդիկ ոչինչ չէին անում, ուղղակի կանգնած էին, եկան ոչխարի հոտի նման քշեցին տարա: Էդ իրենց հերիք չէր, մի հատ էլ էս կաֆեի մատուցողին վերցրեցին, տարան»,-պատմում է ականատեսը: Բերման ենթարկվածների թվում են ակտիվիստ Վարդգես Գասպարին և «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը։   13695234_1060787650625298_1043349638_n 13689424_1060787867291943_983715426_n 13689611_1060787947291935_111945420_n 13714452_1060788030625260_783483778_n 13714489_1060787973958599_1485356991_n 13714532_1060787800625283_576067992_n 13734797_1060787900625273_851468685_n