Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները ստիպում են ծայրահեղ քայլերի դիմել»

Քաղաքականություն
armen-martirosyan-1

«Այս ամենի մեղավորը իշխանություններն են, հանցավոր քաղաքականության արդյունքում մեր քաղաքացիներին ստիպում են ծայրահեղ քայլերի դիմել»,֊ -«Ա1+»֊-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը,որը երկու օր է Արցախում է։ Ըստ նրա՝ իշխանության ապաշնորհ ու հանցավոր քաղաքականությունը դրսևորում է սոցիալ֊տնտեսական, քաղաքական և իրավական ոլորտներում. «Այսօր դրված է նաև ազատագրված տարածքների հարցը և այս ամենը առանց օրինական ելքերի հնարավորության բերում է հակազդեցության»։ Արմեն Մարտիրոսյանը պատահական չի համարում որ Արցախի հարցը շոշափվել է նաև «Սասնա ծռեր» ֊ի հրապարակած տեքստում։ Իրավիճակից ելքը նա տեսնում է իշխանության հեռացումով և արտահերթ ընտրությունների անցկացմամբ։ Ընդդիմադիր քաղաքական ուժը քիչ անց կներկայացնի իր տեսակետը՝ հանդես գալով հայտարարությամբ։ «ժառանգությունը» պատրաստվում է քաղաքական խորհրդի նիստ հրավիրել՝ իրավիճակը քննարկելու օրակարգով։