Հռչակագիր. Բացարձակապես անընդունելի է որևէ տարածքի զիջումը (տեսանյութ)
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Շուշի, 16 հուլիսի 2016թ. Մենք՝ ներքոստորագրյալներս, Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավելևս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետևյալի շուրջ և պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար: Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զիված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող ՛՛տարածք կարգավիճակի՛՛, ՛՛տարածք խաղաղության՛՛ կամ՛՛տարածք ավելի կայուն իրավիճակի՛՛ դիմաց սկզբունքները: Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը: Փաստաթուղթը բաց է միանալ ցանկացողների համար: