A
A
Ի՞նչ է կատարվում Վերին Լարսում (տեսանյութ)
«Կավկազկի ուզել» կայքը անդրադարձել է Վերին Լարսի խնդրին, ուր մինչ օրս մեքենաների հսկայական հերթ է և այն գնալով ավելանում է: Մարդիկ օրերով սպասում են, թե երբ պետք է անցնեն այդ չարաբաստիկ ճանապարահատվածը: Հիշեցնենք, որ Լարսը փակվել է հունիսի 22-ին՝ հորդառատ անձրևների ու սողանքի պատճառով: Ճանապարհը, անվտանգության նկատառումներից ելնելով, բացվում է օրական ընդամենը մի քանի ժամով միայն: Սակայն վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները այդ հնարավորությունից էլ են զրկում վարորդներին: