Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺԱԿ հայտարարությունը Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Քաղաքականություն
e314fa0c450ace8e784de74541cc6318

Իր հերթական նիստում անդրադառնալով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջակի ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի ևՀայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության՝ դաշինք կազմելու մասին հայտարարությանը՝ Ժողովրդավարություն և Աշխատանք կուսակցության (ԺԱԿ) նախագահությունը ողջունել է այդ նախաձեռնությունը և որոշել ակտիվորեն մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին ու միավորվելՀՀԿ թեկնածու, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ ձևավորվող նախընտրական դաշինքում: Որպես սույն որոշման հիմնավորում՝ ԺԱԿ նախագահությունը անվերապահորեն կարևորել է թե՛ վերջին տարիներին Գյումրու համայնքային կյանքում արձանագրված համակողմանի առաջընթացի միտումները, թե՛ նաևՀՀԿ-ի և նրա խորհրդարանական խմբակցությանը մաս կազմող մյուս կուսակցությունների հետ համագործակցության էլ ավելի ակտիվացումն ու սերտացումը:   ԺԱԿ մամլո ծառայություն