Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱՏՕ-ն պետք է ազդի Ադրբեջանի ագրեսիայի վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Artur-Xazaryan

«Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում  ՆԱՏՕ-ն մեզ համար կարևոր է որպես ռազմաքաղաքական դաշինք: ՆԱՏՕ-ի համար խաղաղությունն ու ժողովրդավարացման գործընթացը  սկզբունքային արժեքներից  է և այդ տեսանկյունից, ՆԱՏՕ-ն Ադրբեջանին, բնականաբար,  պետք է ուղղակի, թե անուղղակի կերպով զսպի»,- սա քաղաքագետ Արթուր Ղազարյանի կարծիքն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի ունեցած դերակատարության մասին: Այս տեսանկյունից  քաղաքագետը կարևորում է ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը, քանզի ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն այն հարթակն է, որտեղ պարբերաբար պետք է բարձրաձայնվի Ադրբեջանի  սպառազինության մասին հարցը, որը  հատկապես վերջին տարիներին եռապատիկ անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: «ՆԱՏՕ-ն պետք է ազդի Ադրբեջանի վրա՝ վերջինիս ագրեսիային վերջ դնելու համար»,-համոզված է նա: Այս համատեքստում Արթուր Ղազարյանը մյուս կողմից էլ հիշեցնում է նաև  հարևան Թուրքիայի մասին, որը հանդիսանալով  Հյուսիս ատլանտյան դաշինքի անդամ պետություն՝ ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին, փորձում է միջնորդական առաքելությամբ հանդես գալ, փորձում է Մինսկի խմբի հարթակից հարցի լուծումը այլ ուղղությամբ  տանել, ինչը Հայաստանի համար մտահոգիչ խնդիր է: «Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու համար, մենք պետք է օգտագործենք ՆԱՏՕ-ն՝ այնտեղ բարձրաձայնելով թե ապրիլյան դեպքերը, թե ադրբեջանական ագրեսիան, թե  նաև Թուրքիայի գործոնը»,-ասաց Արթուր Ղազարյանը: Վերջինս անդրադառնալով նաև Վարշավայի գագաթնաժողովից հետո Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթներին՝ նշեց, որ դրանք բխում էին  Հայաստանի 1994-1995թթ-ի սկզբունքներից, այսինքն Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել՝ հակառակ այն բանի, որ այսօր Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, սակայն գործի է դնում  իր զինված ուժերն ու զարկ է տալիս սպառազինությանը, հարձակվում ու կոտորում է խաղաղ բնակչությանը: