Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուլնազ տատի՞կը պետք է հարցը բարձրանացներ Սանկտ Պետերբուրգում» (տեսանյութ)

Քաղաքականություն
exiazaryan

Շունը շան թաթ չի կծի: Այս ասացվածքն այսօր հիշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ խոսելով  ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին: Նա հորդորեց չմոռանալ նաեւ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: ԼՂ հարցի շուրջ միջազգային ուշադրությանն անդրադառնալով՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ կոնֆլիկտի նկատմամբ ֆիքսվածությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում սրված վիճակ է. «Ասվում է, որ Ջոն Քերին պատրաստվում է Մոսկվա այցի ժամանակ խոսել Սիրիական հարցի և ԼՂ հարցի մասին: Սա հիմք է տալիս մտածելու, որ այն բոլորի ուշադրության կենտրոնում է եւ վիճակը  բավական սուր է»: Անուշ Սեդրակյանին մտահոգում է նաեւ այն հարցը, որ դեռ ոչ ոք չի անդրադառնում Վիեննայի համաձայնությանը հետաքննող մեխանիզմ տեղադրելու մասին. «Ալիևի իջեցված ձայնը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո բարձրացավ հինգ անգամ և ավելի ռազմատենչ դարձավ»: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը  հորդորեց չմտահոգվել ու չզարմանալ. «Իսկ ո՞վ պետք է բարձրացներ այդ հարցը։Գյուլնազ տատի՞կը պետք է հարցը բարձրանացներ Սանկտ Պետերբուրգում: Հայաստանի իշխանությունը պետք է համապատասխան հարցերով գնար ու բարձրացներ այդ հարցը»։ Պարոն Եղիազարյանը վստահ է, որ ապրիլյան պատերազմը կանգնեցրին տասնութ տարեկան առյուծները: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը՝ նա նշեց. «Անհիմն մարդուն ձերբակալել են, ինչ ասես, իրենց թվում է՝ մի քանի հոգու, որ բռնեցին, բան է փոխվելու՝  չի՛ փոխվելու: Մի օր հասկանալու են՝ ինչ է կատարվում ու շատ վատ է լինելու: Իրենց թվում է, թե հավերժ են, բայց անգամ Լենինը հավերժ չէր»: Ավելին՝ տեսանյութով