Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անում ամբողջ կազմով. Ռազմ.info
Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել է Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ամբողջ անձնակազմի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունը: Զորավարժությանը ներգրավված է ռազմաբազայի զրահատեխնիկան, հատուկ տեխնիկան, ավիացիան ու հակաօդային պաշտպանությունը: Զորավարժությունը մեկնարկել է 100 կմ-անոց երթով, որի ժամանակ ռազմաբազայի ստորաբաժանումները հետ են մղել պայմանական հակառակորդի ավիացիայի և հետախուզադիվերսիոն ստորաբաժանումների հարձակումները, հաղթահարել է պայմանական վարակված տարածքները: Բազայի ինժեներական ստորաբաժանումներն իրականացրել են դիրքերի ամրաշինական աշխատանքներ, տեղադրել են ականային պատնեշ և այլն: Զորավարժության ընթացքին բազայի ղեկավարությունը և ստուգողները հետևել են «Նավոդչիկ-2», «Օրլան-10» և «Տախիոն» անօդաչու թռչող սարքերի համալիրներով: Առավել մանրամասն՝ այստեղ