Ս. Բալասանյանը՝ ՀՀԿ-ի ու Խոսրով Հարությունյանի միասնական թեկնածու. Առավոտ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանի ու Խոսրով Հարությունյանի գլխավորած կուսակցությունների միասնական թեկնածուն է գալիք ընտրություններում։
Այս մասին այսօր քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը: Նա ասաց, որ Գյումրու ավագանու 2016 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ըստ Սահակ Մինասյանի, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» ավագանու ցանկը կգլխավորի Սամվել Բալասանյանը:
Ավելին՝ այստեղ