Թուրքիան` ԱՄՆ պետդեպի «ամոթալի ցուցակում». ermenihaber
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առևտրի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան այս զեկույցում հայտնվելու է «ամոթալի ցուցակում»: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Էրդողան Թոփրաքը թեմայի առնչությամբ նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) իր կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիան վերածել է «մարմնավաճառության և մարդկանց առևտրի կենտրոնի»: Թոփրաքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարության զեկույցում Թուրքիայի վերաբերյալ մասնավորպես հետևյալն է արձանագրվել. - Մարմնավաճառության, մարդկանց առևտրի և անմարդկային պայմաններում մարդկանց հարկադիր աշխատանքի համար Թուրքիան հանդիսանում է և որպես նպատակակետ, և որպես տարանցիկ երկիր, իսկ որոշ դեպքերում՝ նաև որպես ելակետային երկիր: - Թուրքական ոստիկանությունը հարկ եղածի պես չի հետևում մարդկանց առևտրին, չի վերահսկում ենթակառույցները: Մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն միջոցառումներ անգամ այս երկրում չեն կատարվում: Առավել մանրամասն՝ այստեղ