«ԱրմենՏել»-ի անվտանգությունը պահպանելու համար երկու ընկերություն են պայքարում (տեսանյութ)
Առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել են «ԱրմենՏելի» ավտոմատ հեռախոսային կայան եւ հորդորել «Տրանս-Սֆեր» ընկերության պահնորդներին լքել իրենց աշխատավայրը ։ «Առաջարկեցին ազատել տարածքը, որին պատասխանեցի՝ ոչ, որովհետեւ հրաման չունենք ղեկավարությունից»,- ասում է պահնորդ Հայկ Դանիելյանը: Տրանս-Սֆերի աշխատակիցներին տարածքը լքել առաջարկեց նաեւ ԱրմենՏելի Տարածքային անվտանգության և պահպանության բաժնի պետ Արմեն Սարուխանյանը. «Դուք համարվում եք օտար մարդ ռեժիմային օբյեկտում, ոչ դուք, ոչ դուք, ոչ դուք իրավունք չունեք այս դարպասից ներս մտնել, դուք հիմա խախտում եք կարգը»: Թեեւ «Տրանս-Սֆեր» ընկերությունը հաղթել է մրցույթում, սակայն»ԱրմենՏել»-ը պայմանագիր չի կնքել նրա հետ: Նրանք դիմել են դատարան՝ պայմանագրի կնքումը պարտավորեցնելու համար։ Գործով որոշում դատարանը չի կայացրել, սակայն միջանկյալ դատական ակտ է կայացրել, որով թույլատրել է «ԱրմենՏել»-ին՝ այլ օբյեկտների պահպանության համար պայմանագիր կնքել 3-րդ անձի հետ: «ԱրմենՏել» ընկերությունը կնքել է համապատասխան պայմանագիր եւ այդ պայմանագրով ծառայություն է մատուցում Պետական պահպանության գլխավոր վարչությունը: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ դուք խանգարում եք ոստիկանությանը կատարել իր պայմանագրային պարտավորությունը ԱրմենՏելի հանդեպ»,-ասաց Ոստիկանության ներկայացուցիչ Արման Ղլեչյանը: «ԱրմենՏել»-ը հրաժարվել է պայմանագիր կնքել ընկերության հետ այն հիմնավորմամբ, որ չեն ունեցել 100 որակավորված պահնորդ, ինչը մրցույթի պահանջն է եղել: Սակայն ընկերության տնօրենը նշում է՝ մրցույթում նման պահանջ դրված չի եղել: «Հարգելի ոստիկանություն, եթե դուք մասկանցել եք մրցույթի, արդյո՞ք դուք ունեք 100 պահնորդ եւ պահնորդը գրանցված է հարկային տեսչությունում: Խախտում կատարող ընկերությունը ձեռք է բերում տեղեկություններ մեր վերաբերյալ, որպեսզի մեզ որակազրկի»,- ասաց ընկերության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը: Տնօրենը կասկածներ ունի, որ ընկերությանը ցանկանում են սնանկացնել, ոստիկանությունն էլ փորձում է դաշտը մենաշնորհել: