Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական Վերածնունդ»-ը դատապարտում է քաղաքական հետապնդումները

Քաղաքականություն
unnamed

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ) հասարակական կազմակերպության ղեկավարության և անդամների նկատմամբ վերջին օրերին  ակտիվացված քաղաքական հալածանքները: Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություններ, հարցաքննություններ և մեկ ձերբակալություն: Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է շինծու քրեական գործ կառուցել՝ դրանում օգտագործելով պարտադրված, կեղծ ցուցմունքներ և խուզարկությունների միջոցով փորձում է ինչ-որ կերպ կորզել համապատասխան նյութեր: Հատկապես զայրացուցիչ է, որ խուզարկվել է նաև մեր կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու, ՇԱԳԱՄ-ի վարչության անդամ Գարիկ Խաչատրյանի հայրական տունը: Բնականաբար այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել: Նշենք, որ Գարիկ Խաչատրյանը Հայաստանում չի բնակվում: Նա ապրիլյան պատերազմից հետո երկու ամսովգտնվում էր Հայաստանում՝ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների համար մեր կազմակերպության կողմից հավաքված դրամական օգնությունը հասցեատերերին հատկացնելու նպատակով: Այդ ընթացքում նա նաև բազմաթիվ շփումներ է ունեցել ՇԱԳԱՄ-ի և Նոր Հայաստանի ղեկավարության հետ, որը և պատճառ է դարձել նրան նույնպես քաղաքական հալածանքների ենթարկելու: «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բոլոր անդամների կողմից մեր զորակցությունն ենք հայտնում «Նոր Հայաստանի» և ՇԱԳԱՄ-ի խաղաղ քաղաքացիական նախաձեռնություններին: ՀՀիշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմաբ սանձազերծած քաղաքական հալածանքները:   Փարիզ, 04/07/2016 Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն