Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
meri1

Civil voice հասարակական կազմակերպությունն այսօր Կարապի լճի շրջակայքում հերթական միջոցառումն էր կազմակերպել՝ նվիրված մեր զինվորներին։ «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագրով ակցիան միավորել էր երիտասարդներին։ Civil voice ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց. «Սա այն եզակի միջոցառումներից է, որը ոչ մի կապ չունի ոչ ապրիլյան պատերազմի, ոչ որևէ այլ կոնֆլիկտի հետ։ Կազմակերպության հիմնադրման առաջին օրվանից գերակա նպատակ է եղել բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, զինվորի դերի բարձրացումը հանրության մեջ։ Նախաձեռնությունն ուղղված է հենց դրան՝ համախմբել հասարակությանն ազգային բանակի շուրջ»։ Նա շեշտեց, որ նպատակ կա ցույց տալու, որ մեր բանակն օգնության, կարեկցանքի կարիք չունի։ «Սա հաղթանակած, հզոր բանակ է տարածաշրջանում։ Եվ մեր մեծագույն խնդիրն է սահմանին կանգնած զինվորին ցույց տալ, որ մենք անդադար նրա հետ ենք»,-շեշտեց Դավիթ Գրիգորյանը։ meri