Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի ԱԺ-ն ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրենք ընդունեց.Azatutyun

Հասարակություն
21BF5F0A-5F5E-4987-97DE-7D20E36FD78D_cx0_cy8_cw0_w987_r1_s_r1

Ֆրանսիայի Ազգային ժողովը ուրբաթ օրը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվում է մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։ Armenews կայքի փոխանցմամբ՝ ընդունված փաստաթուղթը կառավարության ներկայացրած փոփոխությունն է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում։ Առաջին ընթերցմամբ նախագծի օգտին են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 21 պատգամավորները։ Նոր օրինագիծը ներառում է բոլոր այն դեպքերը, որոնք ֆրանսական օրենքը ընդունում է որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ ստրկություն։ Ընդունված փոփոխությամբ նման ոճիրների հերքումը, վիճարկումը կամ նսեմացումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով։ «Այս փաստաթուղթը կպատժի մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների նսեմացումը»,- France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է հավասարության հարցերով կրտսեր նախարար Էրիկա Բարեյգցը։ Նախարարը հայտնել է, որ այն ներառում է 1915-1917 թվականների կոտորածները, որոնք, ինչպես հայերն են հավաստում, այդ ժողովրդի 1.5 միլիոն ներկայացուցչի կյանք է խլել։ «Սա իմ քաղաքական կարիերայի լավագույն օրերից է»,- հայտարարել է խորհրդարանի անդամ Անրի Ջիբրայելը, որի նախնիները հարյուր տարի առաջ վերապրել են զանգվածային ջարդերը։ Շարունակությունը կարդալ այստեղ