Մամեդյարովը հաստատել է ԼՂ հարցով փաստաթղթի առկայության մասին. Առավոտ
Ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկատվություն է տարածել, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթի առկայությունը: Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախագահ, ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Մասնավորապես՝ նա նշել է, որ կա փաստաթուղթ, որի վրա աշխատանքներ են կատարվում. «Եթե մենք այս ուղղությամբ շարժվենք, ապա կարող ենք հասնել խաղաղության»: Aravot.am-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը: «Երեկ արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է այդ հարցին, եւ միջնորդ երկրներից մեկը նման որակումները նաեւ բնորոշել է որպես այլասերվածություն: Այլ մեկնաբանությունների կարիք ես չեմ տեսնում»,- ասաց նա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով