Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում հանդիպել է Ջեյմս Ուորլիքի հետ
Հունիսի 29-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլին առնչվող հարցերը և հնարավոր զարգացումները։ Օսկանյանն իր գնահատկանն է տվել 4-օրյա պատերազմի դրդապատճառներին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ ներկայացրել իր տեսակետները նոր իրավիճակում հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մինչև այդ հանդիպումը՝ հունիսի 28-ին, Օսկանյանը հանդիպել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրական հարցերով օգնական Բրիթանի Բեյլոյի հետ, որի ընթացքում, ի լրումն արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի, խոսվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին: Առաջիկայում Վարդան Օսկանյանը հանդիպումներ կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն