A
A
Ութամյա երեխան ընկել է Ողջի գետը (լրացված)
00:47 / 25.06.2016
Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխիից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:
Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհին հարակից 16-րդ կմ-ից մինչև 17-րդ կմ-ը Ողջի գետի երկանքով սահմանել են հերթապահություն:
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ