A
A
Լեւոն Արոնյանը կմասնակցի Փարիզի սուպերմրցաշարին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հունիսի 9-12-ին Ֆրանսիայում կմասնակցի «Փարիզ Գրանդ Չես Տուր» մրցաշարին: Մեր գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Լորան Ֆրեսինեն: Հունիսի 9-10-ին կանցկացվի արագ շախմատի մրցաշար, իսկ հունիսի 11-12-ին մասնակիցները ուժերը կչափեն կայծակնային շախմատում: