A
A
«Ցանկանում ենք տեսնել ԼՂ հակամարտության վերջնական լուծումը». Քերի (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Մենք ցանկանում ենք տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը, որի շուրջ պետք է բանակցություններ անցկացվեն և որի շուրջ ժամանակի ընթացքում պետք է աշխատանք տարվի»,- հայտարարել է Ջոն Քերին: «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութը