«Անդերլեխթի» ֆուտբոլիստը ահաբեկված է
Բելգիական «Անդերլեխթի» արգենտինացի ֆուտբոլիստ Մատիաս Սուարեսը պարզապես սարսափած է Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից: «Իմ տան մոտակայքում գտնվում է այն թաղամասերից մեկը, որտեղ շատ են մահմեդականները: Նրանք միշտ զայրացած տեսք ունեն: Ես իմ թիմակիցներին բազմիցս զգուշացնում էի, որ վաղ թե ուշ վատ բան է տեղի ունենալու: Դա ես կանխազգում էի» - հայտարարել է խաղացողը: Մատիաս Սուարեսը հավելել է, որ այս տարվա ամռանը հեռանալու է Բելգիայից: «Ես եւ ընտանիքս արդեն հարմարվել էինք Բելգիայի կենսակերպին, սակայն Փարիզի ահաբեկչություններից հետո կարծես ամեն ինչ փոխվել է: Բրյուսելի փողոցներում գնալով պակասում են մարդիկ, շատերը վախենում են դուրս գալ տներից: Կնոջս հետ խորհրդակցելուց հետո որոշել ենք այս ամռանը լքել Բելգիան» - խոստովանել է արգենտինացին, որը 2008 թվականից հանդես է գալիս բրյուսելյան ակումբում: