A
A
ՀՖՖ որակազրկել է մրցավար Զավեն Հովհաննիսյանին
Ֆուտբոլի մրցավար Զավեն Հովհաննիսյանն առաջիկայում չի սպասարկի առաջնության եւ գավաթի հանդիպումները: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ մրցավարական կոմիտեն, հիմնվելով հանդիպման տեսուչի կողմից խաղի գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանին տրված անբավարար գնահատականի վրա, որոշում է կայացրել խաղավարին որակազրկել ըստ մրցավարների եւ տեսուչների պատասխանատվության կանոնակարգի: Սակայն աղբյուրը չի տեղեկացնում, թե որ խաղում է Զավեն Հովհաննիսյանն անբավարար գնահատական ստացել եւ ինչ սխալ է թույլ տվել նա: