Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը հրավիրել է 27 ֆուտբոլիստների

Սպորտ
sport-futboli-havaqakan

Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ, որը կլինի մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հանդիպմանը պատրաստվելու համար մեր հավաքականը մարտի 21-25-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը այդ հավաքին մասնակցելու համար հրավիրել է  27 ֆուտբոլիստ. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան՝ «Միկա», Գևորգ Պռազյան՝«Արարատ», Գոռ Մանուկյան՝ «Փյունիկ»: Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան՝ «Դիժոն» (Ֆրանսիա), Հրայր Մկոյան՝ «Էսթեղլալ» (Իրան), Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (Մակեդոնիա), Նորայր Գրիգորյան՝ «Արարատ», Վարազդատ Հարոյան՝ «Փյունիկ», Տարոն Ոսկանյան՝ «Փյունիկ», Արթուր Քարտաշյան՝ «Փյունիկ», Սերգեյ Ավագիմյան՝ «Արարատ», Լեւոն Հայրապետյան՝    «Փյունիկ»: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի՝ «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արազ Օզբիլիս՝ «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա), Արտակ Եդիգարյան՝   «Ալաշկերտ», Դավիթ Մանոյան՝ «Փյունիկ», Դավիթ Հակոբյան՝ «Շիրակ», Տիգրան Բարսեղյան՝ «Գանձասար», Բենիկ Հովհաննիսյան՝ «Արարատ», Զավեն Բադոյան՝ «Բանանց»: Հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Ռուսաստան), Դավիթ Արշակյան՝ «Տրակայ» (Լիտվա), Գեղամ Կադիմյան՝ «Կարպատի» (Ուկրաինա), Միհրան Մանասյան    «Ալաշկերտ»: