A
A
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Տոտենհեմի» ջախջախմանը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին: Նրա թիմը, Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Պիեր-Էրիկ Օբամեյանգի եւ Մարկո Ռոյսի (երկու անգամ) խփած գնդակների շնորհիվ գերմանական ակումբը 3:0 հաշվով ջախջախեց անգլիական ակումբին: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին, Լոնդոնում: Դորտմունդի «Բորուսիային» հաջորդ փուլ մտնելու համար բավական է չպարտվել 0:3 եւ ավելի խոշոր հաշվով: