Հայաստանի ֆուտբոլիստները կստուգեն սերբերի պատրաստվածությունը
Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մարտի 15-ին եւ 17-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր պատանի ֆուտբոլիստները կմրցեն Սերբիայի իրենց հասակակիցների հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին, մեր մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 13-17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դրան մասնակցելու համար հրավիրել է 22 ֆուտբոլիստ. Դարպասապահներ՝ Վարդան Շահատունի, Սեւակ Ասլանյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Մարկ Գրիգորյան («Դոնաֆելդ», Ավստրիա): Պաշտպաններ՝ Վահե Մուրադյան («Փյունիկ»), Հայկ Սարգսյան, Արթուր Խաչատրյան, Էդգար Գրիգորյան, Արսեն Սադոյան («Բանանց»), Իշխան Մանուկյան («Միկա»), Գրիգորի Էմեքսուզյան («Ստրոգինո», Ռուսաստան): Կիսապաշտպաններ՝ Արթուր Նադիրյան, Հովհաննես Հարությունյան, Սամվել Սպերցյան, Վիգեն Կարապետյան («Փյունիկ»), Նարեկ Ավագյան, Արման Խաչատրյան, («Բանանց»), Արման Մկրտչյան («Ակադեմիա»), Հայկ Գալստյան («Բոխում», Գերմանիա): Հարձակվողներ՝ Էդգար Մովսիսյան («Բանանց»), Էրիկ Պետրոսյան («Փյունիկ»), Դավիթ Մկրտչյան («Ասանե», Նորվեգիա), Դավիթ Կազարյան («Սաարբյրուկեն», Գերմանիա): Նշենք, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը պատրաստվում է 2017 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարին, իսկ սերբերը վերջին հավաքն են անցկացնում ընթացիկ առաջնության էլիտ փուլից առաջ, որը մեկնարկելու է մարտի 24-ին: