Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ամենամեծ առաջընթաց ապրած թիմն է

Սպորտ
sport-fifa-reyting

ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակում ամենամեծ առաջընթաց ունեցել է Հայաստանի ազգային թիմը: Փետրվար ամսվա համեմատ մեր ընտրանին առաջադիմել է 7 տեղով եւ այժմ զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: Իսկ ահա բոլորից շատ իր դիրքերը զիջել է Սան Տոմեի եւ Պրինսիպատի հավաքականը, որը մեկ ամսվա մեջ կորցրել է 15 տեղ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային թիմը, որը դեռեւս գերազանցում է Արգենտինային ու Իսպանիային: