Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Մոսկվայում

Սպորտ
a1chess

Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ Օփեն» միջազգային խոշոր մրցաշարում: Առաջին տուրում մեր գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը վստահ հաղթեցին իրենցից ցածր վարկանիշ ունեցող մրցակիցներին: Իսկական անակնկալ մատուցեց միջազգային վարպետ Հայկ Մ.Մարտիրոսյանը, որը մեկնարկային պարտիայում պարտության մատնեց բելառուսցի գրոսմայստեր Սերգեյ Ազարովին: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր 16-ամյա շախմատիստը կմրցի մրցաշարի ամենատարեց գրոսմայստերի՝ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանին մրցակից է բաժին հասել ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոն, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովի հետ: