A
A
Գաբրիել Սարգսյանը 12-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 14-րդը
Չինաստանում անցկացվող մտավոր խաղերի շրջանակում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի պատվիրակները կրկին անհաջող հանդես եկան: Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 30 հնարավորից վաստակեց 12,5 միավոր եւ զբաղեցրեց 12-րդ տեղը: Մեր մյուս շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը իր անվան դիմաց մեկ միավոր քիչ գրանցեց եւ ստիպված բավարարվեց 14-րդ հորիզոնականով: Կանանց մրցաշարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանն էլ ավելի ցածր արդյունք ցույց տվեց: Նա 30 պարտիայում վաստակեց ընդամենը 9,5 միավոր եւ ի վերջո գրավեց նախավերջին՝ 15-րդ տեղը: Այժմ մեր շախմատիստները պատրաստվում են բասկյան շախմատի մրցաշարին, որը կտեւի երկու օր եւ բաղկացած կլինի 5 տուրից: