A
A
Վարուժան Մարտիրոսյանը` Սլովակիայի չեմպիոն
Հայազգի 24-ամյա բռնցքամարտիկ Վարուժան Մարտիրոսյանը դարձել Սլովակիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն։ Այդ մասին տեղեկացնում է ՕՐԵՐ կայքէջը: Սլովակիայի Տրնավա քաղաքի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցային համալիրում կայացած չեմպիոնական մենամարտում Վարուժան Մարտիրոսյանն արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Հունգարիայի չեմպիոն Ռոլանդ Նագիին։ Այդպիսով, 69 կգ քաշային հայ բռնցքամարտիկն առաջին անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը եւ չեմպիոնական գոտին։ Այժմ նա պատրաստվելում է մասնակցելու Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մենամարտին։