Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ

Սպորտ
fifa

Ֆուտբոլի միջազգային միության նոր նախագահ ընտրվեց շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն: Այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովում անցկացվեց փակ քվեարկություն 207 երկրների մասնակցությամբ: Առաջին փուլին մասնակցած 4 թեկնածուները վաստակեցին այսպիսի ձայներ. Ջանի Ինֆանտինո՝ 88, շեյխ Սալման Ալ Հալիֆա՝ 85, Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյն՝ 27, Ժերոմ Շամպան՝ 7: ՖԻՖԱ-ի նոր նախագահին որոշելու համար անցկացվեց երկրորդ փուլը: Այն հաղթեց ՈՒԵՖԱ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, որը հավաքեց ձայների կեսից ավելին՝ 104: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանել է հենց Ջանի Ինֆանտինոյի թեկնածությունը: