A
A
Ռուբեն Հայրապետյանը կմեկնի Շվեյցարիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնելու են Ցյուրիխ, որտեղ կմասնակցեն ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի արտահերթ համաժողովներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը Փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի համաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Ցյուրիխի «Սվիսոտել» հյուրանոցը, իսկ մեկ օր անց «Հալենշտադիոն» մարզահամալիրում տեղի կունենա ՖԻՖԱ-ի համաժողովը, որի ժամանակ կկայանա ֆուտբոլի միջազգային միության նոր նախագահի ընտրությունները: