Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք ֆուտբոլիստը քննադատել է երկրի նախագահին

Սպորտ
sport-turqia

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի նախկին հարձակվող Հական Շուքյուրին ազատազրկում է սպառնում՝ համացանցով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիբ Էրդողանին քննադատելու համար: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական «Էկիպ» թերթը: Հական Շուքյուրը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, 2008 թվականից զբաղվում է քաղաքականությամբ: Նա նախկինում եղել է Ռեջեբ Էրդողանի կուսակցության համակիրներից մեկը: 44-ամյա ֆուտբոլիստն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Նա իր թվիթերյան էջում անընդհատ քննադատության է ենթարկում Թուրքիայի գործող նախագահին, որի համար կարող է ազատազրկվել 4 տարի ժամանակով: