Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պարային զույգը 2-րդ տեղը գրավեց

Սպորտ
gex

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը հաջող հանդես եկավ գեղասահքի «Բավարիա Օփեն» մրցաշարում: Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակելով 54,98 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը: Ազատ ծրագրում նրանք նույնպես ցույց տվեցին երկրորդ արդյունքը՝ 85,18: Այդպիսով, Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը ընդհանուր հաշվարկով վաստակեցին 140,16 միավոր եւ գրավեցին 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Պենի Կումս – Նիկոլաս Բուքլենդ բրիտանական զույգը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր՝ 165,68 միավոր: Ադրբեջանը ներկայացնող Վարվարա Օգլոբինա – Միխայիլ Ժիրնով զույգը գրավեց վերջին, 12-րդ տեղը: