Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներառական կրթության համար պայմաններ չկան. «Ունիսոն» ՀԿ նախագահ (տեսանյութ)

Հասարակություն
unison

Այսօր աշխարհում այդքան էլ չեն խոսում հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի մատչելիության մասին, ավելի շատ խոսում են ունիվերսալ դիզայնի մասին. «Դա նշանակում է՝  շինություն, շենք, հանրային վայր այնպես, որ քաղաքացիները,   բոլոր բնակիչները կարողանան օգտվել, դա հարմար է բոլորի համար: Երբ ասում են, որ դա շատ թանկ է, եթե նախագծման փուլից ունիվերսալ դիզայնը հաշվի է առնված,  շինության գինը առնվազն կարող է աճել երեք տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարել է  «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: 21-րդ դարում, ըստ Արմեն Ալավերդյանի, հարկավոր է խոսել ներառական հասարակության ստեղծման մասին, այլ ոչ թե ինտեգրման: Նրա խոսքերով՝ այսօր մեր երկրում 200,000-ից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ կա, իսկ հասարակության մտածելակերպը կարծրատիպային է: «Հաճախ ենք նկատում, որ հաշմանդամություն ունեցողների համար ինչ-որ բան անելիս դա որակում են որպես բարի կամքի դրսեւորում կամ լավություն:  Եթե կառուցվում է թեքահարթակ, ապա դրանք հաճախ չափանիշներին չեն համապատասխանում եւ թերություններ են լինում»,- նշեց Արմեն Ալավերդյանը: Անդրադառնալով ներառական կրթության ոլորտին՝ «Ունիսոն» ՀԿ նախագահը նշեց, որ ոլորտում դեռ խնդիրներ շատ կան:  Այժմ   Հայաստանն էլ  պատրաստ չէ նախագծին,  որ հաշմանդամություն ունեցողները ներառական դպրոց գնան՝ դպրոցներում պայմաններ չկան: