Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներին այսքան երկար կտրելով դպրոցից՝ զրկում ենք կամային հատկանիշներից. հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
hogeban

Դպրոցական երեխան ձմռան ամիսներին պետք է հանգստանա ոչ ավել, քան երկու շաբաթ. կարծում է հոգեբան Աննա Բադալյանը: Ըստ նրա՝ երեխաներին այսքան երկար կտրել դպրոցից՝ սխալ է. «Մենք նստացնելով երեխաներին տանը՝ դարձնում ենք նրանց ջերմոցային տեսակ, որովհետեւ նրանք չեն սովորում անգամ տարրական կանոնները: Օրինակ՝ ինչպես խուսափել հնարավոր հիվանդություններից, ինչպես իրենց դրսևորեն արտակարգ իրավիճակներում, նրանք զրկվում են ամուր կամային հատկանիշներից»: Հոգեբանը համոզված է, որ երեխաները մեծանալով՝ չեն կարողանա դիմանալ դժվարություններին: Աննա Բադալյանն ավելի ռիսկային է համարում առաջին դասարանցիներին: «Նրանք նոր են սկսում ադապտացվել դպրոցին, ընկերներին ու իրենց կարգավիճակին: Երկար արձակուրդի ժամանակ երեխան ճգնաժամի մեջ է ընկնում, հետ է վարժում եւ արդյունքում նա հավելյալ դժվարություններ է ունենում»: Հոգեբանի հետ համամիտ չէ մանկավարժ Հասմիկ Սահակյանը: Նա կարծում է, որ եթե դասերը չհետաձգվեին, երեխաների մեծ մասը միեւնույնն է դասի չէին գա ու կստանային հավելյալ բացականեր. «Բոլոր դասղեկները զանգել են իրենց դասարանների երեխաներին, ու պարզվել է, որ ամեն դասարանում 8-10 հիվանդ երեխա կա»: Ուսուցչուհին վստահեցրեց, որ բաց թողնված դասերը կլրացվեն այնպես, որ երեխաները հավելյալ ծանրաբեռնվածության տակ չեն լինի: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության հորդորով դասերը հետաձգվել են 3 շաբաթով: Այս պահի դրությամբ՝ դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: