Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրհնեքի արարողություն Նյու Յորքի հայկական վարժարանում

Հասարակություն
216

Տնօրհնեքի արարողություն կատարելու համար հունվարի 21-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանի աշակերտներին հյուրընկալվեց ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։   Նոր տարվան և սբ․Ծննդյան տոներին նվիրված բազմազան ծրագրով հանդես եկան վարժարանի տարբեր դասարանի աշակերտները։ 4 «Ուրախ եմ, որ այս տարի սբ․Ծննդյան տոնախմբության առիթով ներկա գտնվեցի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում և ըստ հայկական ավանդության՝ Տնօրհնեքի արարողություն կատարեցի,- ասաց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։- Մեծ ուրախությամբ լսեցինք և ականատես եղանք մեր երեխաների, մասնավորապես՝ Սուրբ Ծննդյան նվիրված հանդիսությանը։ 2015թ․ ամբողջ հայ ժողովուրդը հիշատակեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ Այդ առիթով ապրիլի 23-ին շատ կարևոր արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռ սբ․Էջմիածնում, երբ Հայոց ցեղասպանության մեր նահատակները Սրբադասվեցան և նաև այդ առիթով մենք անդրադարձանք, որ սուրբ նահատակներու, վերապրողներու կտակը մեր սերունդի համար, իսկապես շատ կարևոր է, հետևաբար այսօրվա մեր առաքելությունը, իբրև հայ ժողովրդի զավակներ, և նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ այդ կտակը առողջ պահեն և այն փոխանցեն մեր ապագա սերունդներին։ Իմ շնորհավորանքները կմաղթեմ նաև վարժարանի վաստակաշատ տնօրենուհի տ․Զարմինե Պողոսյանին, վարժարանի ուսուցչական կազմին, աշակերտներին և բոլոր նրանց, որոնք նվիրյալ կերպով բաց կպահեն այս կարևոր հայկական ուսումնական հաստատության դռները»։ 7 Հանդիսավոր արարողությունից հետո, բարձր դասարանի աշակերտների հետ, Սրբազանը մտերմիկ զրույց ունեցավ թեյասեղանի շուրջ ։ Տնօրհնեքի արարողությանը մասնակցում էր նաև Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ, Արժ․Տ․Աբրահամ Քհնյ․Մալխասյանը  3   զզ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի