Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Բարսեղյանը՝ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-barsegyan

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նա միաժամանակ կընդգրկվի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Վարուժան Սուքիասյանի օգնական: Կարեն Բարսեղյանը Հայաստանի ազգային թիմում անցկացրել է 2 հանդիպում, դարձել 1 գոլի հեղինակ: