Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցները

Սպորտ
sport-chess-hajastan

Այսօր հայտնի դարձան շախմատի 2016 թվականի Հայաստանի առաջնության բոլոր մասնակիցների անունները: Կանանց մրցաշարում հայտավորվել է 10 շախմատիստուհի. միջազգային վարպետներ Մարիա Գևորգյան, Նարինե Գասպարյան, Աննա Հայրապետյան, առաջին կարգայիններ՝ Մանե Ադամյան, Սոնա Ասատրյան, Արմինե Բաբայան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Արփինե Գրիգորյան, Աննա Սարգսյան: Առաջնությունը կմեկնարկի այսօր, հունվարի 11-ին, իսկ կավարտվի ամսի 21-ին: Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 12 շախմատիստ՝ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, առաջին կարգային Նորայր Թորոսյանը: Առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին, կավարտվի հունվարի 24-ին: