A
A
Հենրիխ Մխիթարյանը ստացավ իր մրցանակը
«Հայաստանի 2015թ. լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ»,- իր ֆույսբուքյան էջում այսօր նման գրառում է կատարել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը միաժամանակ լուսանկար է տեղադրել՝ այս տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակով: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է հանրապետության լավագույն ֆուտբոլիստ: Նա այժմ գտնվում է կարճատեւ արձակուրդի մեջ, որը կավարտվի գալիք տարվա հունվարի 4-ին, երբ «Բորուսիան» կսկսի պատրաստվել Գերմանիայի առաջնության երկրորդ կեսին: