Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը հաղթեց 6-րդ տուրում եւ հավասարվեց հայրենակիցներին

Սպորտ
sport-chess3

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի խոշոր մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի շախմատիստներից հաջող հանդես եկավ միայն Զավեն Անդրիասյանը: Նա սպիտակներով հաղթեց հնդիկ Միշրա Սվայամսին, վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց իր հայրենակիցներ Ռոբերտ Հովհաննիսյանին եւ Հովհաննես Գաբուզյանին: Մեր շախմատիստներից ավելի բարձր արդյունք ունի միայն գրոսմայստեր Արման Փաշիկյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց վրացի Լեւան Պանցուլայի հետ եւ իր վաստակած միավորները հասցրեց 4,5-ի: Նա առայժմ մեկ միավորով զիջում է մրցաշարի միանձնյա առաջատար Վան Հաոյին: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Արման Փաշիկյանը սեւերով կհանդիպի ֆրանսիացի Ֆաբիեն Լիբիշեւսկու հետ: Զավեն Անդրիասյանին մրցակից է բաժին հասել լատվիացի Իգոր Կովալենկոն, Ռոբերտ Հովհաննիսյանին՝ Ալեքսանդր Կովչանը (Ուկրաինա), Հովհաննես Գաբուզյանին՝ Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս): Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է 9 տուրով, շվեյցարական մրցակարգով, ուստի վերջին տուրերում վաստակած յուրաքանչյուր միավորը ոսկու արժեք ունի: