A
A
Հայաստանի 14 շախմատիստներ մեկնել են Արաբական Էմիրություններ
Հայաստանի 14 շախմատիստներ հայտ են ներկայացրել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող դասական շախմատի մրցաշարում, որը տեղի կունենա Ալ Աին քաղաքում: Դրանք են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Ս. Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, առաջին կարգայիններ Վահե Դանիելյանը, Սարգիս Ռ. Մկրտչյանը, Աշոտ Փարվանյանը, Հովհաննես Հ. Հակոբյանը: Մրցաշարը կմեկնարկի այսօր, դեկտեմբերի 23-ին, իսկ կավարտվի՝ 30-ին: Այս տարի մասնակցում է 33 երկրների 144 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 66-ը գրոսմայստեր են: Մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակվել մեր հայրենակից Աշոտ Վարդապետյանը: