Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ

Սպորտ
artur-aleksanyan-2

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիան: Վերջինիս հարցման արդյունքներով՝ որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  34  լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել Արթուր Ալեքսանյանին: Հայաստանի 2015 թվականի 10 լավագույն մարզիկները. 1 . Արթուր Ալեքսանյան՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339  միավոր 2 . Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267 3 . Հարություն Մերդինյան՝   սպորտային մարմնամարզություն,  265 4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231 5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113 6 . Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107 7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106 8 . Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ,  101 9 . Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ, 99 10 . Սմբատ  Մարգարյան ծանրամարտ, 95 Լավագույն թիմ է ճանաչվել  Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ՝  Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):