Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն մտնում է մեծ բիզնես

Սպորտ
ronaldo

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 37 մլն եվրո ներդրում է կատարել հյուրանոցներ կառուցելու համար: Ինչպես տեղեկացնում է eurosport կայքը, դա պորտուգալացի ֆուտբոլիստի առաջին խոշոր ներդրումն է մեծ բիզնեսում: Նա ցանկանում է ստեղծել հյուրանոցների ցանց, որոնք կկրեն իրեն պատկանող CR7 ընկերության անվանումը. «Այժմ իմ աշխարհը ֆուտբոլն է, սակայն կյանքը փոփոխական է: Ես վաղուց եմ երազել ունենալ սեփական հյուրանոց: Իմ առաջին նախագիծը կիրականացվի Մադեյրա կղզում» - ասել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ըստ նախնական տվյալների Ռոնալդուն Pestana SGPS SA հյուրանոցային օպերատորի հետ համատեղ կկառուցի 4 հյուրանոց: Առաջին երկուսը նախատեսված են Լիսաբոնում եւ Մադեյրայում, իսկ մյուս երկուսը՝ Մադրիդում ու Նյու Յորքում: Շինարարական աշխատանքները սկսվելու են 2016 թվականի, ավարտվելու՝ 2017-ին: