Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը գրավել է 1-ին տեղը

Սպորտ
sport-gimnastika

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջողությամբ է հանդես եկել Մոսկվայում ամեն տարի անցկացվող օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր մարմնամարզիկը բազմամարտում վաստակել է 87.450 միավոր եւ գրավել 1-ին տեղը: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Դալալոյանը բրոնզե մեդալ է նվաճել թիմային մրցումներում: Այսօր մարմնամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա: