A
A
Խորեն Հովհաննիսյանը՝ «Միկա» ակումբի նախագահ
20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին «Միկա» ակումբի մամուլի ծառայությունից: Մի քանի շաբաթ առաջ այդ պաշտոնում նշանակված Արմեն Պետիկյանը կկատարի փոխնախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ նախկինում Խորեն Հովհաննիսյանը եղել է Երեւանի «Փյունիկի» նախագահ, սակայն 2006 թվականին հրաժարական էր տվել եւ մեկնել էր արտասահման: