Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՕԿ-ը իր թիմը կունենա 2016թ օլիմպիական խաղերում

Սպորտ
sport-mok

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2016 թվականի օլիմպիական խաղերին կմասնակցեն նաեւ այն մարզիկները, որոնք տարբեր պատճառներով լքել են իրենց հայրենիքը եւ փախստականի կարգավիճակ ունեն: «Դա փախստականների համար հույսի խորհուրդ կարող է դառնալ, բացի այդ, մարդիկ ավելի լավ կպատկերացնեն այդ խնդրի մասշտաբները: Այն մարզիկները, որոնք չեն կարող ներկայացնել իրենց երկիրը, կրել իրենց դրոշը եւ լսել օրհներգը, Ռիո-2016-ում հանդես կգան օլիմպիական դրոշի ներքո», - ասել է Թոմաս Բախը: Նախկինում ՄՕԿ-ի կանոնակարգով փախստական-մարզիկներին արգելվում էր մասնակցել օլիմպիական խաղերի, քանի որ նրանք իրավունք չունեին հանդես գալու իրենց երկրի թիմի կազմում: