Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» Գյումրիում վստահ հաղթեց «Շիրակին»

Սպորտ
49

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 11-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Նախ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Բանանցին»: Երկու թիմերն էլ չկարողացան գոլ խփել 90 րոպեների ընթացքում եւ «գրոսմայստերական» ոչ-ոքի արեցին՝ 0:0: «Արարատը» 17 միավորով այժմ 3-4-րդ տեղերն է բաժանում «Գանձասար-Կապանի» հետ, իսկ «Բանանցը» 8-ով զբաղեցնում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը: Գյումրիի «Շիրակն» այսօր հյուրընկալեց Երեւանի «Փյունիկին»: Առաջին խաղակեսում դարպասների գրավում չգրանցվեց, իսկ ահա ընդմիջումից հետո փյունիկցիները երկու գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Այս հաջողությունից հետո «Փյունիկը» վաստակեց 20 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող նույն «Շիրակին»: Վաղը տեղի կունենան տուրի մյուս երկու հանդիպումները: Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտը» արտագնա խաղում կհանդիպի ետնապահ «Ուլիսի» հետ, իսկ Կապանում տեղի «Գանձասար-Կապանը» կընդունի «Միկային»: