Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինեսի ռեկորդակիրը ցանկանում է մեկնել Հայաստանից (տեսանյութ)

Սպորտ
sport-gines-foto

«Նպատակ ունեմ մեկնել Հայաստանից եւ նոր ռեկորդներ գրանցել արտասահմանում: Այնտեղ ավելի լավ հնարավորություններ են ստեղծված նրանց համար, ովքեր ցանկանում են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ Հայաստանում դա բացակայում է» - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Մանվել Մամոյանը, որն այսօր համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց: Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում նա ուղղահայաց դիրքում մեկ րոպեում կատարեց 28 հենում-հրում: Նախկինում նա այդ վարժությունում կատարել էր ընդամենը 20 ձգում: «Արտասահմանյան երկրներում հաճախ կազմակերպում են տարբեր տեսակի միջոցառումներ եւ շոուներ, որոնց միջոցով կարող ես եւ մեծ ճանաչում ձեռք  բերել, եւ գումարներ վաստակել: Ես նպատակ ունեմ նման եղանակով ապահովել իմ ապագան», - շարունակեց 22-ամյա նախկին մարզիկը, որն այժմ անգործ է եւ հիմնականում զբաղված է անգլերեն լեզվի ուսուցմամբ: Ինչպես նշեց Մանվել Մամոյանը, այս ռեկորդը ինքը նվիրում է հայ, ինչպես նաեւ եզդի ժողովրդին, որի ներկայացուցիչն է ինքը: