A
A
Հայտնի են Հայաստանի ձյուդոյիստների առաջին մրցակիցները
Այսօր հայտնի դարձան հայ ձյուդոյիստների առաջին մրցակիցներն աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին՝ Աբու Դաբիում: Շահեն Աբաղյանը 55կգ քաշային կարգում պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ամերիկացի Տայլան Յուասայի հետ: Հաղթելու դեպքում նա հաջորդ փուլում կհանդիպի Սադիգ Մահարամով (Ադրբեջան) – Մոհամեդ Ռաշնոնեզադ (Իրան) զույգի հաղթողի հետ: Նույն քաշային կարգում հանդես եկող Վահագն Հովսեփյանի անդրանիկ մրցակիցը հայտնի կդառնա Իֆթիհար Ահմեդ (Պակիստան) – Դոստոն Ռուզիեւ (Ուզբեկստան) մրցամարտում: 66 կգ քաշային Արսեն Ղազարյանի առաջին մրցակիցը պաղեստինցի Ահմեդ Ամրեն է: Նա պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: